BMW-ի և Mercedes-Benz-ի միջև մրցակցությունը երկար պատմություն ունի։ Երկու ընկերությունների գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն, իսկ չինական բրենդների կողմից մրցակցությունը գնալով ուժեղանում է։ Եվ եթե բավարացիները ընտրում են ավելի անսպասելի դիզայներական լուծումներ, ապա Mercedes-Benz-ը շարունակում է հավատարիմ մնալ իր դասական ոճին։ Դրա օրինակն է Mercedes-Benz GLE մոդելի facelifting-ը, որը ներկայացվել է 2026 թվականի մարտի 31-ին։
Փոփոխությունները վերաբերում են միայն արտաքին՝ դեկորատիվ տարրերին, առանց հիմնական թափքի կառուցվածքային մասերին անդրադառնալու, սակայն ընդհանուր փոփոխությունների ծավալը մեծ է: Ընկերությունում նշում են, որ փոփոխվել և վերամշակվել է մոտ 3 հազար տարբեր մակարդակի բաղադրիչ։
Ռադիատորի մեծացված վանդակաճաղը ստացել է բնորոշ նախշ՝ բազմաթիվ փոքր աստղիկներից կազմված, ինչպես նաև կենտրոնական նշանի (էմբլեմայի) ընտրովի լուսավորություն։ Յուրաքանչյուր լուսարձակներում կան երկու հորիզոնական աստղային մոտիվներ, որոնք ձևավորում են նոր լուսային պատկեր։
Հաճախորդների հարցումների հիման վրա ինժեներները կախոցը կարգավորել են ավելի կոշտ և սպորտային։ Սակայն պատվերի համար հասանելի է E-Active Body Control ակտիվ համակարգը, որը խոստանում է բացառիկ հարթ ընթացք։ Կառավարման բլոկները վերլուծում են ճանապարհային իրավիճակը վայրկյանում 1000 անգամ և յուրաքանչյուր ամորտիզատորին հարմարեցնում են անհատապես։
Կարծիքներ(0)